Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհված Ալիսա Մելքոնյանն ապրիլյանում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր․ News.am

Սեպտեմբերի 13–ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետեւանքով զոհված 42–ամյա Ալիսա Մելքոնյանն ապրիլյան պատերազմում զոհված Գագիկ Մելքոնյանի քույրն էր։ Նա պայմանագրային զինծառայող էր, ծառայում էր Գեղարքունիքի զորամասերից մեկում։

 

NEWS.am–ին հարազատները պատմեցին, որ Ալիսան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր, ծառայության էր անցել 2016թ.–ին՝ եղբոր զոհվելուց հետո։ Ալիսան եւս մեկ եղբայր ունի, որը հաշմանդամություն ունի։ Հիշեցնենք, որ Գագիկ Մելքոնյանը զոհվել է քառօրյա պատերազմի ժամանակ Թալիշում։  

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.