Տեղեկությունները, թե Գեղարքունիքի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, կեղծիք են. մարզպետարան

Համացանցում շրջանառվող տեղեկությունները, թե իբր Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրեր անցել են ադրբեջանական վերահսկողության տակ, բացարձակ կեղծիք են։

 

Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետարանից։

«Այս առնչությամբ ևս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ նմանատիպ լուրեր տարածելուց և առաջնորդվել բացառապես պաշտոնական լրահոսով»,- ասված է մարզպետարանի հայտարարության մեջ:

Նույնաբովանդակ հաղորդագրություններ են տարածել նաև Սյունիքի  և Վայոց ձորի մարզպետարանները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.