Ջերմուկ քաղաքում լույսերն անջատել են, որ անվտանգ լինի

Ժամեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում Ջերմուկ քաղաքի ղեկավարի տեղակալ Աշոտ Խաչատրյանը հայտնել է, որ քաղաքի հարակից շրջաններում թեժ մարտեր են ընթանում և, անվտանգությունից ելնելով, որոշում է կայացվել անջատել քաղաքի լույսերը։

 

Նրա խոսքով՝ քաղաքի ենթակառուցվածքներին վնաս չի հասցվել, քաղաքում վնասվել է մեկ առանձնատան տանիք և քաղաքի գերեզմանատունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.