ՀՀ իշխանությունների կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում պետք է հաշվի առնվեն Արցախի ժողովրդի կարծիքը, առայսօր որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ․ Ա․Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է արել՝ անդրադառնալով Արցախի հարցին․«Հարգելի ՛ հայրենակիցներ,
Մեկ անգամ ևս անդրադառնալով թեմային՝ նշեմ, որ Արցախի հարցով այս ընթացքում բարձր մակարդակով ՀՀ իշխանությունների կողմից անցկացված բոլոր միջազգային քննարկումների մասին տեղեկացված եմ մանրամասնությամբ, քանի որ պարբերաբար տեղի են ունենում համատեղ խորհրդակցություններ։
Ընդգծում եմ, որ, ՀՀ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նրանց կողմից ստորագրվելիք՝ Արցախին առնչվող ցանկացած փաստաթղթում անպայման պետք է հաշվի առնվեն Արցախի Հանրապետության ժողովրդի շահերն ու կարծիքը։
Հավելեմ՝ առայսօր այդ համատեքստում որևէ փաստաթղթի նախագիծ անգամ առկա չէ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.