Երևանում, Գյումրիում, Արցախում բողոքի ակցիաներ են․ ուղիղ միացում՝ Բաղրամյան պողոտայից

Երևանում, Գյումրիում, Արցախում բողոքի ակցիաներ են ընդդեմ Փաշինյանի այն հայտարարության, թե ինքը պատրաստ է ստորագրել այն փաստաթուղթը, որը չի հակասում Հայաստանի շահերին և կապահովի տևական խաղաղություն և անվտանգություն։

 

Ազգային ժողովի դիմաց հավաքված քաղաքացիները պահանջում են կոնկրետ գործողություններ, իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավորները հայտնում են, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու համար ընդդիմադիր պատգամավորների մանդատների քանակը բավարար չէ, պետք է այդ ստորագրահավաքին միանան նաև ՔՊ–ականները։ 

 

Բաղրամյան պողոտայում հավաքն ինքնաբուխ է՝ քաղաղաքական ուժերի ներկայացուցիչները որևէ գործողություն դեռ չեն նախաձեռնել, նրանք հանդես են գալիս ելույթներով։ Բողոքի ակցիային մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողներ։

 

Բողոքի ինքնաբուխ ակցիա է տեղի ունեցել նաև Արցախի մայրաքաղաքում, որտեղ հայտնել են, որ պայքարելու են իրենց իրավունքների համար։ «Արցախում ժողովուրդը դուրս է եկել իր բողոքը հայտնելու Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, որի տողատակերը բոլորս էլ հասկանում ենք: Ժողովուրդը դուրս է եկել փաստելու, որ Նիկոլ Փաշինյանը լումա չունի ներդրած Արցախի անկախության մեջ և չի կարող Արցախի ճակատագիրը որոշել»,–ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

Բողոքի ակցիա է տեղի ունեցել նաև Գյումրիում, քաղաքացիները նշել են, որ արյան գնով պահած հայրենիքը պետք է փրկել։ Գյումրեցի որոշ ցուցարարներ հայտնել են Երևանի բողոքի ակցիային միանալու մասին և ուղևորվել Երևան։

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.