Որևէ փաստաթուղթ այս պահին չկա, որը քննարկվում է, ի՞նչ պետք է ստորագրի, եթե փաստաթուղթ չկա․ Ալեն Սիմոնյան

Որևէ փաստաթուղթ այս պահին չկա, որը քննարկվում է։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Կա խաղաղության փաատաթուղթ, դրա մասին բազմիցս խոսվել է, բացի այդ փաստաթղթից որևիցէ այլ փաստաթուղթ, ի դեպ, ցավոք սրտի, չկա։ Այն խոսակցությունները, որ սկսվում է՝ «ստորագրել է…», ժողովուրդ, ի՞նչ է ստորագրել, որ իմանաք, մեզ էլ ասեք, ինչ պետք է ստորագրի, եթե փաստաթուղթ չկա»,-ասաց Սիմոնյանը։
«ՀՀ վարչապետի ելույթը այն մասին էր, որ ոչ մեկ ոչ մի բան չի տալիս։ 29800 քառ/կմ-ը դա ՀՀ-ի ամբողջ տարածքն է։ Օրինակ Վիկիպեդիայում 60 քառ/կմ-ով ավելի քիճ է գրված».-ասաց Սիմոնյանը։


Ըստ նրա՝ խոսքն այն մասին է, որ ՀՀ-ի տարածքն իրենց համար կարմիր գիծ է։
«Ինչ էլ ուզում է լինի, մենք միջացքի մասին խոսակցությանը չենք էլ մասնակցում»,- ասաց Սիմոնյանը և հավելեց,- «Շատ կուզենանք՝ մի փաստաթուղթ լինի, որով մենք ամրապնդելու ենք ՀՀ-ի տարածքի անվտանգությունը»։
Սիմոնյանը անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ խաղաղության համաձայնագիրը նշանակում է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմի մեջ։

 

«Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Արցախը տարածքային վեճ չէ։ Արցախի հարցը իրավունքների հարց է»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.