Ադրբեջանական ԶՈՒ կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորման փաստերը ներկայացվել են ԱՀԿ-ին. ՀՀ ԱՆ

Ադրբեջանական զինված ուժերի կողմից շտապօգնության մեքենաների և առողջապահական օբյեկտների թիրախավորումը հանցանք է` Միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում։
 
Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, արձանագրված փաստերը ներկայացվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը և փոխանցվել միջազգային բոլոր խողովակներով` ակնկալելով, որ սանձազերծված ագրեսիան կդատապարտվի և կստանա համարժեք գնահատական:
 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.