Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Եղիսաբեթ 2–րդ թագուհու մահվանը

ՄՅՈՒ-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անդրադարձել է Եղիսաբեթ 2–րդ թագուհու մահվանը։
«Կարիերայիս յոթ տարին անցկացրել եմ Պրեմիեր լիգայում։ Տարիների ընթացքում ես զգացել եմ Մեծ Բրիտանիայի հավերժական սերը իրենց թագուհու նկատմամբ, զգացել եմ, թե որքան կարևոր է Նորին Մեծությունը բրիտանացիների համար, և որ Նորին Մեծությունը հավերժ կմնա: Ես հարգում եմ նրա հիշատակը և սգում այս անդառնալի կորուստը այն երկրի հետ, որը սովորել եմ իմ տունը կոչել: Իմ մտքերն ու աղոթքները թագավորական ընտանիքի հետ են»,–գրել է պոտրուգալացի հաձակվողը։

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8–ին վախճանվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2–րդը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.