Փառաբանելով հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին` մենք շարունակելու ենք պաշտպանել Արցախի Հանրապետությունը. Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Ավագյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի բացման արարողությանը:

 

Երկրի ղեկավարն իր խոնարհումն ու երախտագիտությունն է հայտնել Արտյոմ Ավագյանի ծնողներին` հայրենասիրական ոգով հերոս զավակ դաստիարակելու համար: Միաժամանակ նախագահը նշել է, որ, հիշելով և փառաբանելով հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակներին` մենք շարունակելու ենք պաշտպանել ու զարգացնել Արցախի Հանրապետությունը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.