Սերժ Սարգսյանի և մյուսների գործով առանցքային վկան երրորդ նիստն է՝ չի ներկայանում հարցաքննության

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստերն արդեն երրորդ անգամ հետաձգվում են՝ գործով առանցքային վկայի՝ Սևակ Քոչարյանի չներկայանալու պատճառով. գրում է Pastinfo.am-ը։

 

Նշենք, որ հենց Սևակ Քոչարյանի հաղորդման հիման վրա է հարուցվել քրեական գործը, որը նախաքննության ընթացքում մի քանի անգամ հարցաքննվել է, սակայն դատարան չի ներկայանում՝ արդեն երրորդ դատական նիստն է նրա պատճառով հետաձգվում։ Դատակոչված հաջորդ վկան՝ Եղիշե Վարդանյանը ներկայացել էր այսօրվա նիստին, սակայն հարցաքննել չի հաջողվում, քանի որ Սևակ Քոչարյանն արդեն ցուցմունք տվել է դատարանում, բայց հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, կողմերը և դատարանը պետք է հարցեր ուղղեն առանցքային վկայի։ Վերջինս հայտարարել էր, թե լսողական խնդիրներ ունի, տեխնիկական խնդիրների՝ համապատասխան սարքերի բացակայության դեպքում չի կարող լսել և պատասխանել հարցերին։ Ընդ որում, թե՛ նախորդող, թե՛ այս նիստերին Սևակ Քոչարյանի ներկայությունն ապահովելու համար դատարանը որոշում էր կայացրել նրա նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու և նրան բերման ենթարկելու մասին, սակայն ոստիկանության ծառայողները նրան դատարան չեն ներկայացրել, թե ինչ հիմքով՝ հայտնի չէ։

 

Դատարանը կրկին հետաձգեց դատական նիստը՝ մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 14.30-ն՝ հույս հայտնելով, որ հաջորդ դատական նիստին Սևակ Քոչարյանին կներկայացնեն դատարան, այդ հարցով դատարանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները, գրություն կհասցեագրի ոստիկանապետին։

 

Պաշտպանության կողմը Սևակ Քոչարյանի գործողություններում դիտավորություն է տեսնում։ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի համոզմամբ՝ անձը հասկանում է, որ խաբվել է, հարցերի պատասխանները չկան և չեղած պատասխանները հանրության համար պարզ կդարձնեն, թե ինչպես է քրեական գործը փաթեթավորվել։

«Մարդիկ հասկացել են, որ այս խուսափողական վարքագծով կարող են ձգձգել»,- նշեց Մակինյանը՝ հավելելով, որ վկայի՝ դատարան չներկայանալն ուղիղ ցուցիչ է՝ գործի կեղծ, շինծու լինելու մասին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.