ՌԴ-ն և ՀՀ-ն հաջողությամբ համագործակցում են առևտրատնտեսական ոլորտում՝ հակառուսական պատժամիջոցների համատեքստում. Միշուստին

Ռուսաստանը և Հայաստանը հաջողությամբ համագործակցում են առևտրատնտեսական ոլորտում՝ հակառուսական անօրինական պատժամիջոցների համատեքստում, հինգշաբթի ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, գրում է «ՏԱՍՍ»-ը։

«Մեր հայ գործընկերների հետ մենք օպերատիվ որոշումներ ենք կայացնում, որոնք ուղղված են պաշտպանելու մեր առևտրատնտեսական համագործակցությունը», - ասել է ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։

Միշուստինի խոսքով՝ այս աշխատանքը տալիս է իր պտուղները։ Այսպես․ այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ առևտուրն աճել է 42%-ով և գերազանցել 1,6 մլրդ դոլարը։ Ռուսաստանի Դաշնության վարչապետը կողմ է արտահայտվել երկու երկրների գործարարների գործունեության համար հարմարավետ պայմանների ստեղծմանը։

 

«Դրա համար լավ հարթակ կլինի սեպտեմբերին Հայաստանում VEB.RF-ի մասնակցությամբ ռուսական ընկերությունների բիզնես առաքելությունը, որը կգլխավորի մեր փոխվարչապետ Ալեքսեյ Լոգինովիչ Օվերչուկը»,- ​​ասել է Միշուստինը։

 

Միշուստինը Փաշինյանին փոխանցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.