«Սուրմալու» առևտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, կշարունակվեն առավոտյան

«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում այս պահին որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են՝ պայմանավորված տեղանքով ու փլուզման վտանգի առկայությամբ։

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

 

«Այդ հատվածում ունենք էլ ավելի վտանգավոր պատկեր, քանի որ փլուիզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, շտաբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն, լույսը բացվելուն պես աշխատանքները կշարունակվեն»,-հայտնեց նա։

 

Կոստանյանը նշեց, որ այս պահին կա մեկ անհետ կորած, որը ենթադրաբար պայթյունի գոտում է գտնվել։

Եվս մեկ դիակի ինքնություն դեռ հստակ չէ։ Կոստանյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննության փուլում է, նմուշառում է վերցվել և 5 օրվա ընթացքում քաղաքացու ինքնությունը հայտնի կլինի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.