Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են տնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի և Հայաստանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը և Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։

 

Այս մասին հայտնում են ՀՀ ՌԴ կառավարության մամուլի ծառայությունից։

 

Զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր։

 

Միշուստինը և Փաշինյանը քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում համագործակցության ընդլայնման առաջնահերթ խնդիրները և օգոստոսի 25-26-ը Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.