«Ինչ-որ մեկը «արմյանսկի ադմինիստրացիայից» կհերքի՞, կամ կհաստատի՞ սա». Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ « Ինչ-որ մեկը «արմյանսկի ադմինիստրացիայից» կհերքի՞, կամ կհաստատի՞ սա

 

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբն այս պահին գտնվում է հայկական ղեկավարության շտաբում եւ առաջիկա օրերին ռեպորտաժների շարք են հրապարակելու Լաչինը (Բերձորն) ու Զաբուխը (Աղավնոն) անօրինական օկուպացրած հայերի տարհանման մասին։

Հիմա Արցախի հայկական ադմինիստրացիայից կա՞ մեկը, ով կհերքի կամ կհաստատի haqqin.az-ի խմբագրի այս հայտարարությունը։

 

Թե՞ համազգային նվաստացումը կատարյալ լինելու համար հենց դուք եք Էյնուլային հրավիրել 21-րդ դարի հայկական գաղթը լուսաբանելու համար։

 

Haqqin.az-ի նյութի հղումը՝»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.