Ֆրանսիայի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ

Ֆրանսիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու« առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո հայտարարված ազգային սգո առաջին օրը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի եվրոպական և արտաքին գործերի նախարարությունը:

 

«Ցավակցում ենք մահացածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Մենք ողջունում ենք փրկարարների նվիրվածությունը, ովքեր շարունակում են անհետ կորածների որոնումները»-ասվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.