Արոնյանը հաղթանակ է տոնել FTX Crypto Cup-ի 2-րդ տուրում

Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup արագ շախմատի մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Լեհաստանից  Յան Կշիշտոֆ Դուդան էր: Մեկնարկային չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով և որոշիչ եղավ թայ-բրեյքը, որտեղ հաղթանակ տոնեց Լևոն Արոնյանը: Այժմ Արոնյանը մրցաշարային աղյուսակում երրորդն է: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Արագ շախմատի այս մրցաշարը բաղկացած է 7 տուրից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 210 000 ԱՄՆ դոլար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.