Եթե ԱՄՆ-ն Ռուսաստանը հռչակի «ահաբեկչություն հովանավորող երկիր», երկու երկրների հարաբերությունների մասին կարելի է մոռանալ. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը հուսով է, որ Միացյալ Նահանգները քաջ գիտակցում է, որ եթե Կոնգրեսը Ռուսաստանի Դաշնությունը հռչակի «ահաբեկչություն հովանավորող երկիր», երկու երկրների հարաբերությունների մասին կարելի է մոռանալ: Այս մասին օգոստոսի 14-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է iz.ru-ն:

ՌԴ ԱԳՆ-ն կարծում է, որ ԱՄՆ-ն տեղյակ է նման որոշման բոլոր հետևանքների մասին։

«Հավանաբար, նրանք հասկանում են... Մենք խոսել ենք այս մասին և ոչ միայն բանավոր, այլ նաև գրավոր տեղադրել ենք այս մեկնաբանությունները և նույնիսկ թարգմանել ենք անգլերեն: Ամեն ինչ բազմիցս ասվել է»,- ասել է դիվանագետը:

Նախօրեին Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում նշել էր, որ ԱՄՆ իշխանությունների որոշումը՝ Ռուսաստանին «ահաբեկչությանը հովանավորող երկիր», կլինի քաղաքական խելագարության դրսևորում:

Ավելի վաղ՝ հուլիսի 28-ին, ԱՄՆ Սենատը բանաձև էր ընդունել, որով Պետդեպարտամենտին կոչ էր անում ճանաչել Ռուսաստանը որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»։ Որպես համապատասխան նախաձեռնության ընդունման գործոն նշվում են Վրաստանում, Սիրիայում, Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։

Օգոստոսի 11-ին Լատվիայի Սեյմը Ռուսաստանը պաշտոնապես հռչակել է «ահաբեկչության պետական հովանավոր»։ Երկրի խորհրդարանը կարծում է, որ Մոսկվան երկար տարիներ ուղղակի և անուղղակիորեն աջակցում և ֆինանսավորում է ահաբեկչական ռեժիմներին։ Օրինակները ներառում են համագործակցությունը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ, Սկրիպալների թունավորումը և Boeing MH-17-ի կործանումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.