Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ

Հակամարտության՝ 2020 թվականի սրացման հետևանքով 303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում։ Նման տեղեկություն է տարածել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն` ամփոփելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արված աշխատանքը։

 

«Ավելի քան 1450 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Հայաստանի ԿԽՄԿ պատվիրակությունում: 4 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով։ 12 ընտանիք պարզել են իրենց հարազատների ճակատագրերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ տեղեկագրի՝ Կարմիր խաչի գրեթե 600 բանավոր, տեսաձայնային և գրավոր հաղորդագրություններ են փոխանցվել հակամարտության առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն այցելում է ազատազրկված անձանց` նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը և պահպանմանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.