Բաժին : Աշխարհ/Տարածաշրջան
Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը. Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն երկուշաբթի Անկարայում Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովի բացմանը հայտարարել է, որ «իրենք անկեղծ են Հարավային Կովկասում բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործընթացում»։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:
Նա նշել է, որ այն պայմանները, որոնք ձևավորվել են 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո, օգտագործվում են տարածաշրջանում «կայուն խաղաղություն» (չակերները՝ Tert.am) հաստատելու համար:
«Մեր և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։ Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել է Չավուշօղլուն։