РИА Новости-ն պաշտպանում է ադրբեջանական քարոզչությունը և մեղադրում հայկական կողմին

Ռուսական պետական ​​տեղակատվական լրատվական գործակալությունը՝ РИА Новости-ն, այօրվա իր լրահոսում ոչ միայն չի հրապարակել Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների պաշտոնական կառույցների կողմից հրապարակված որևէ հայտարարություն, այլև ակնհայտ կերպով պաշտպանում է ադրբեջանական կեղծ քարոզչությունը՝ գրելով, իբրև թե հայկական կողմն է նախահարձակ եղել:

«Ադրբեջանի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Ղարաբաղի մի քանի բարձունքներ, РИА Новости-ին հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում։
Ըստ նախարարության՝ չորեքշաբթի հայ զինվորականները խախտել են Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրադադարի մասին հայտարարության դրույթները և «դիվերսիոն գործողություն են իրականացրել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների նկատմամբ» այն տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ . Նախարարության տվյալներով՝ հայկական կողմի գործողությունների արդյունքում սպանվել է զինծառայող Քազիմով Անար Ռուստամ օղլուն։ Գործողության ընթացքում վերցված բարձունքներից են Գիրխգիզ բլուրը, ինչպես նաև Փոքր Կովկասի լեռնաշղթայի ղարաբաղյան լեռնաշղթայի Սարիբաբա բարձունքը և մի քանի այլ բարձունքներ։
«Ներկայումս մեր ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են տանում նոր դիրքերի դասավորման և մուտքի ճանապարհների կառուցման ուղղությամբ, գործողության շրջանակներում ոչնչացվել են հայկական ապօրինի զինված կազմավորումների մի քանի մարտական ​​դիրքեր, ավիահարված է հասցվել նախկին Աղդարայի շրջանի Յուխարի Օրաթաղ գյուղի զորամասին»,-ասել է աղբյուրը։

Ադրբեջանական կողմը հավելել է, որ զորքերը ոչնչացրել են կենդանի ուժ և մի քանի D-30 հաուբիցներ, զինտեխնիկա և մեծ քանակությամբ զինամթերք»,- գրում է ռուսական լրատվականը։

Հավելենք, որ հայկական կողմի հայտարարած բոլոր տեղեկություններից РИА-ն հրապարակել է միայն Արցախի նախագահի կողմից հայտարարված մասնակի զորահավաքի մասին լուրը՝ չեզոք մեկնաբանմամբ:

Հավելենք, որ նույն պատկերն է նաև ռուսական այլ լրատվամիջոցներում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.