Տապալվել է 600 մլն դրամով Անկախության օրը նշելու գնման գործընթացը

Հայաստանի Անկախության 31-ամյակին նվիրված տոնակատարության գնման գործընթացը տապալվել է։ Այս մասին Factor.am-ը տեղեկացել է խմբագրության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից։

Ավելի վաղը Factor.am-ը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունը Անկախության օրվա միջոցառումների համար 600 մլն դրամի շրջանակներում ծառայությունների ձեռքբերման մրցույթ է հայտարարել։ Մրցույթին մասնակցել եւ 2-րդ փուլ էր անցել հինգ ընկերություն։ Այժմ տեղեկանում ենք, որ 2-րդ փուլ անցած ընկերություններից միայն « Ֆակտորի փրադաքշն ՍՊԸ»-ն է ծառայությունների մատուցման ծրագիր ներկայացրել։ Առաջարկը գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից գնահատվել է 0 միավոր, եւ որոշվել է ընկերության հայտը մերժել ու գնման գործընթացը համարել չկայացած։ 

Կառավարական հանձնաժողովում ընդգրկված բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը Factor.am-ին տեղեկացրել է, որ առաջիկայում նոր մրցույթ է հայտարարվելու։ Նախորդ հրապարակմամբ տեղեկացրել էինք, որ կառավարությունը ցանկանում է 600 մլն դրամով Անկախության 31 ամյակը նշել, ընդ որում՝ գումարի մեջ ներառված չեն երգիչների հոնորարները։

 
 

Հիշեցնենք, որ ծառայության ձեռք բերման հայտնում նշված էր, որ միջոցառմանը ելույթ են ունենալու Հայկ Ղեւոնդյանը` Սպիտակցի Հայկոն եւ դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Նրանք եւս այս տեղեկությունը հաստատել էին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.