Կարևոր է թուլացնել լարվածությունը և խուսափել տասնամյակների դիմակայության էջը շրջելու պատմական հնարավորության ձախողումից. ԵՄ ներկայացուցիչը՝ Ադրբեջանի հետ սահմանային լարվածության մասին

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հայ-ադրբեջանական լարվածության ավելացման առնչությամբ:

Պաշտոնյան հրապարակում է արել թվիթերյան միկրոբլոգում:

«Մտահոգված եմ վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում լարվածության աճի մասին լուրերով: ԵՄ-ն հավատարիմ է խաղաղ գործընթացին իր մասնակցության խորացմանը, մենք ներգրավված ենք բազմաթիվ մակարդակներում: Կարևոր է թուլացնել լարվածությունը և խուսափել տասնամյակների դիմակայության էջը շրջելու պատմական հնարավորության ձախողումից», - գրել է եվրոպացի պաշտոնյան:

Ավելի վաղ Արցախի ՊԲ-ն տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում օգոստոսի 1-ին, ժամը 09:00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.