Բաժին : Իրադարձային
«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկել է չվերթները դեպի Հայաստան և Ադրբեջան
«Ուրալյան ավիաուղիներ»-ը մինչև հոկտեմբերի 29-ը թռիչքներ չի իրականացնի դեպի Ռուսաստանի հարավային շրջաններ, ասվում է ընկերության կայքում։ Չեղարկվել են չվերթները դեպի Կրասնոդար, Սիմֆերոպոլ, Անապա, Գելենջիկ, Դոնի Ռոստով և Վորոնեժ։
Բացի այդ, մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկվել են «Ուրալյան ավիաուղիներ»-ի չվերթները դեպի ԱՊՀ երկրներ՝ Ղազախստան, Հայաստան, Ադրբեջան և Ուզբեկստան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Կոմերսանտ-Ուրալ»-ը, հունիսին «Ուրալյան ավիաուղիներ»-ը վերադարձրել էր բոլոր տոմսերը, որոնք գնվել էին 2022 թվականի հունիսի 7-ից մինչև 2023 թվականի մայիսի 31-ը Ռուսաստանի տարածքում բոլոր չվերթների համար: