Մոլդովայի իշխանություններն արգելել են Կիրկորովի մուտքն իրենց երկիր․ նրան օդանավակայանից ներս չեն թողել

Մոլդովայի իշխանություններն արգելել են Ֆիլիպ Կիրկորովի մուտքը երկիր։

 

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ երեկ` ժամը 23:30-ին, արտիստը մասնավոր չվերթով ժամանել է Քիշնևի օդանավակայան, սակայն սահմանային հսկողությունում պարզ է դարձել, որ Ֆիլիպ Կիրկորովը չի կարող մուտք գործել երկիր։

 

«Գործելով սահմանված կանոնադրության համաձայն՝ Մոլդովայի սահմանային ոստիկանությունը պարզել է, որ Ֆիլիպ Կիրկորովի կողմից պետական սահմանը հատելու թույլտվության պայմանները չեն պահպանվել»,- նման հայտարարություն է տարածել Մոլդովայի ոստիկանությունը։

 

Թե ինչ նպատակով է ռուսական էստրադայի աստղը ժամանել երկիր, դեռ չի հաղորդվում, քանի որ իրականում նա համերգներ ունի Ղրիմում։ Ըստ լուրերի՝ Ֆիլիպ Կիրկորովը պետք է մասնակցեր կորպորատիվ միջոցառման։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.