Փյունիկը հաղթեց Դյուդելանժին և դուրս եկավ ՉԼ-ի որակավորման 3-րդ փուլ

Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս 4։1 հաշվով հաղթեց «Դյուդելանժին» և դուրս եկավ հաջորդ փուլ։ Երևանյան թիմը դիմակայությունում առավելության հասավ ընդհանուր՝ 4։2 հաշվով։

 

Պատասխան խաղում «Փյունիկի» կազմում աչքի ընկան Ժունինյոն, Յուսուֆ Օտուբանջոն և Լուկա Յուրիչիչը, որը դարձավ դուբլի հեղինակ։

 

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Փյունիկը» կմրցի սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։

 

Երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 2/3, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 9-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.