Փորձ է կատարվում մեզ ուղղորդել դեպի, պատկերավոր ասած, «Հայաստան» ցուցանակով «Տիկ-տոկ»․ Ոսկանյան

Հուլիսի 26-ին Ղրղզստանի Չոլփոն-Աթա հանգստարանային քաղաքում կայացել է թյուրքալեզու պետությունների հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը, իսկ դրա մասնակիցներին ընդունել է նաև Ղրղզստանի նախագահը։ Այս մասին գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ 

Ուշագրավ է, որ Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի հատուկ ծառայությունների մեկական ղեկավարների հետ հանդիպմանը մասնակցել են Ադրբեջանի միանգամից երկու պաշտոնյա՝ Պետական անվտանգության  և Արտաքին հետախուզական ծառայությունների ղեկավարները, ինչը ցույց է տալիս, թե որքան լրջորեն է Բաքվի բռնապետսկան վարչախումբը մոտենում, ըստ էության, համաթուրանական հեռագնա նպատակներ ունեցող և Թուրքիայից ուղղորդվող նման միջոցառումներին։

Բացի սրանից, կա ևս մեկ ուշագրավ հանգամանք: Պատկերավոր ասած, ապագա «Թուրանի անվտանգության միասնական ծառայության» այս նիստին և ընդհանրապես ձևաչափին չի մասնակցում Թուրքմենստանը, ինչը լայն իմաստով աշխարհագրական և աշխարահաքաղաքական խզում է առաջացնում նույն այդ պատրանքային Թուրանի լիրաժեք կայացման հարցում։

Ուստի հանդիպումը հենց Հայաստանին առնչվող անվտանգային տեսնակյունից պետք է ի մոտո հետաքրքիր լինի մեզ՝ ոչ միայն, հաշվի առնելով, որ դրան մասնակցում են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի հետ դաշինքի մեջ գտնվող Ղազախստանը և Ղրղզստանը, ինչպես նաև  թշնամական Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև այն, որ դրան չի մասնակցում Թուրքմենստանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.