«Ոսկեպարի Բերդավանքն ու աշտարակ-դիտակետն էլ կհամարվե՞ն դժգույն և դժբախտ». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Ոսկեպարի Բերդավանքն ու աշտարակ-դիտակետն էլ կհամարվե՞ն դժգույն և դժբախտ

Երջանկահիշատակ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը հրատարակել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի պատմական հուշարձանների ալբոմ։ Դրանցից ներկայացնում եմ երկուսը, որոնք առաջիկայում մեկնարկելիք սահմանագծման և սահմանազատման հետևանքով կարող են հանձնվել Ադրբեջանին, համարվել դժգույն և դժբախտ։

 

Բերդավանք (Ղարաքյանդ) վանական համալիրը, ըստ վկայությունների, Վահրամյանների իշխանատեղի է եղել։

 
 

Ավերվել է մոտակայքում ապրող ադրբեջանցիների կողմից, որոնք պատերի աղյուսը քանդել են կենցաղում օգտագործելու, մասնավորապես՝ թոնիրներ կառուցելու համար։ Կառույցը ներքուստ սվաղված է եղել և պատված հարուստ որմնանկարներով, որոնք ներկայումս սվաղի շերտի պահպանված հատվածներում ներկայանում են միայն առանձին դրվագների տեսքով։ Ներկայումս եկեղեցուց պահպանվել են հյուսիսային կրկնհարկի ավանդատունը, նրան հարող խորանի կորության մի մասը և արևմտյան որմի հյուսիսային անկյանը հարող հատվածը։ Եկեղեցուն արևմուտքից կից սրահից քայքայված դրության մեջ դեռևս հարատևում է կառույցի հյուսիսային թևը։

Ոսկեպարի հնամենի գանձերից է դիտակետ-աշտարակը, որի մասին եզակի հիշատակություններից մեկը կատարել է եպիսկոպոս Մակար Բարխուդարյանը։ Ըստ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի՝ աշտարակը կառուցվել է 13-րդ դարում։ Նա իր ուսումնասիրություններից ենթադրել է, որ աշտարակը պատկանել է հայ քաղկեդոնական դավանանքին պատկանող իշխանի»։

 
 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.