«Էյ Էմ Դի»-ի փոխնախագահների հետ քննարկել ենք Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու հարցը. Քերոբյան

Ես շատ եմ կարևորում Հայաստանում խոշորագույն տեխնոլոգիական ընկերությանների ներկայացված լինելը. Այսօր հանդիպում եմ ունեցել նման մի ընկերության՝ ամերիկյան «Էյ Էմ Դի»-ի (AMD) կորպորատիվ հարցերով փոխնախագահների հետ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Նա նաեւ նշել է. «Հյուրերի հետ քննարկել ենք Հայաստանում ընկերության գործունեությունը ընդլայնելու և հայաստանյան մասնաճյուղի կազմը երիտասարդ բարձրակարգ մասնագետներով համալրելու հնարավորությունները։

Զրույցի ընթացքում անդրադարձել եմ նաև հայաստանյան այն ընկերություններին, որոնց հետ ընկերությունը կարող է ծավալել արդյունավետ համագործակցություն»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.