Բայդենը հայտարարել է, որ իրեն հիանալի է զգում COVID-19-ից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, կորոնավիրուսի պատճառով հնգօրյա կարանտինից հետո, հանդիպել է լրագրողներին և պատմել ապաքինման մասին։

 

«Թեստս բացասական է եղել», - ասել է Բայդենը հնգօրյա կարանտինից հետո իր առաջին հրապարակային ելույթում: Նա ամբիոն է եկել սև պաշտպանիչ դիմակով, բայց այն հանել է խոսափողի մոտ։

 

Բայդենի ապաքինման կապակցությամբ Սպիտակ տան Վարդերի այգում արարողությանը մի քանի տասնյակ մարդ է հավաքվել, իսկ նախագահի ելույթը լսողների մեջ գրեթե ոչ ոք պաշտպանիչ դիմակ չի ունեցել։

 

Չորեքշաբթի առավոտյան Բայդենի բժիշկն ասել էր, որ նախագահը երկու բացասական թեստ է հանձնել և կարող է վերջ տալ խիստ կարանտինին

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.