Անվանվել են արյունը նոսրացնող լավագույն ըմպելիքները

Անվանվել են արյունը նոսրացնող լավագույն ըմպելիքները։ Դրանք են՝ ջուր, նռան եւ ճակնդեղի հյութեր, ինչպես նաեւ հատապտուղների թուրմեր։ Այս մասին ասել է դիետոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր Մարգարիտա Կորոլեւան։

Առաջին հերթին, թրոմբոզի կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տալիս խմել բավարար քանակությամբ սովորական ոչ գազավորված ջուր։ Մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամին պետք է լինի առնվազն 33 միլիլիտր հեղուկ, պարզաբանել է սննդաբանը։

«Խիտ արյունը կարող է մեծացնել արյան մակարդման վտանգը, իսկ ջուրն աջակցում է արյան մակարդման համակարգին՝ կանխելով թրոմբների առաջացումը»,-ասել է Կորոլեւան։

 
 

Մասնագետը խորհուրդ է տվել արյունը նոսրացնելու համար օգտագործել նաեւ նռան հյութ։ Այն պարունակում է ամինաթթուներ, որոնք անհրաժեշտ են սրտանոթային համակարգի պահպանման եւ արյունաստեղծ գործառույթը նորմալացնելու համար: Բացի այդ, այս մթերքը պարունակում է վիտամին P եւ B վիտամիններ։

Նրա խոսքով՝ բազուկը եւս կարող է նոսրացնել արյունը։ Բազուկի հյութը նպաստում է բնական դետոքսիկացմանը՝ օրգանիզմից հեռացնելով ծանր մետաղների աղերը եւ օպտիմալացնելով արյան լիպիդային բաղադրությունը։

 

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.