Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը, թե իբր ՀՀ զինված ուժերը գնդակոծել են ադրբեջանական զինուժի մարտական դիրքերը: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից հրապարակված ինֆորմացիան ապատեղեկատվություն է:

 

Հուլիսի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր ՀՀ զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական զինուժի մարտական դիրքերի ուղղությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.