Քնաբանները պարզել են մղձավանջների ազդեցությունը քնի որակ վրա

Մղձավանջներն ազդում են  քնի որակի վրա,կարծում է քնաբան Ռոման Բուզունովը: Այս մասին նա խոսել է RT-ին տված հարցազրույցի ժամանակ:

Նրա խոսքով՝ երազները, մասնավորապես մղձավանջները, կուտակված տեղեկատվության մշակումն են։ Բուզունովը բացատրել է, որ գիշերը հանգստանալիս ձևավորվում է երկարաժամկետ հիշողություն, տեղի է ունենում հարմարվողականություն շրջակա միջավայրին և լուծումներ են գտնվում, թե ինչպես վարվել։

«Մղձավանջներում իրավիճակի նկատմամբ հսկողությունը  կորցնելով՝ ուղեղն իր համար լուծումներ է փնտրում»,- բացատրել է բժիշկը:

 
 

Մասնագետի խոսքով՝ մեծ սթրեսի դեպքում մղձավանջները կարող են հաճախակիանալ և «հյուծել նյարդային համակարգը»: «Ուղեղը չի կարողանում հարմարվել, չի կարողանում որոշել, թե ինչպես վարվել, սարսափով արթնանում է՝ լուծում չգտած։ Սա արդեն անհանգստություն, դեպրեսիա առաջացնող խնդիր է, և սա է մասնագետին դիմելու պատճառը»,- նշել է նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.