Արարատ Միրզոյանը կմեկնի Չեխիա

Հուլիսի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Չեխիայի մայրաքաղաք Պրահայում: Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի և Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլի հետ:
Այցի շրջանակներում կքննարկվեն հայ-չեխական կապերի ընդլայնմանը, ժողովրդավարության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր:
Արարատ Միրզոյանի և Յան Լիպավսկիի հանդիպմանը կհետևի արտգործնախարարների մամուլի ասուլիսը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.