Բլոգեր Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի, դատավորը բավարարել է միջնորդությունը

Բլոգեր Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Այս մասին տեղեկացրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը․

 

«Միքայել Բադալյանը գրավով ազատ կարձակվի։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը բավարարեց միջնորդությունը։

 

Դատավորը գտնվեց իր բարձունքում»,-ֆեյսբուքյան էջում գրել է փաաստաբանը։

 

Հիշեցնենք, որ այսօր կտրուկ վատացել էր Բադալյանի առողջական վիճակը ու նրան քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են նախ Վաղարշապատի, ապա Երևանի Հանրապետական հիվանդանոց՝ ներքին արունահոսություն, նախաինսուլտային վիճակ ախտորոշմամբ։ Հետազոտության արդյունքում արձանագրվել է, որ նրա առողջական վիճակը վտանգավոր է և ունի մշտական խնամքի կարիք։

Պաշտպանները դատարանին առաջարկել էին նաև վերջինիս կալանքը փոխարինել գրավով՝ 5 մլն ՀՀ դրամի չափով։

Նաև հորդորում էին անհապաղ դատական նիստ հրավիրել՝ նշելով, որ հակառակ դեպքում յուրաքանչյուր հապաղում կարող է առաջացնել անդառնալի հետեւանքներ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.