Սահմանադրության օրվա առթիվ ՔՊ–ական պատգամավորներին պարգևատրելու համար բյուջեից հատկացվել է մոտ 49 մլն դրամ․ «Հետք»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների` Սահմանադրության օրվա առթիվ պարգևավճարների ընդհանուր ֆոնդը կազմել է 48 միլիոն 811 հազար 320 դրամ:

 

Այս մասին տեղեկանում ենք ԱԺ լրատվական վարչությունից ստացված «Հետք»–ի հարցման պատասխանից:

 

Պատգամավորները պարգևատրվել են պաշտոնային մեկ դրույքաչափի` մեկ ամսվա աշխատավարձի չափով: Նշենք, որ կախված զբաղեցրած վարչական պաշտոնից, պատգամավորների աշխատավարձերի չափը տարբեր է, օրինակ մշտական հանձնաժողովի նախագահինը 793680 դրամ է (հարկերը ներառյալ), հանձնաժողովի փոխնախագահինը` 694470 դրամ է (հարկերը ներառյալ), վարչական պաշտոն չզբաղեցնող պատգամավորինը` 661140 դրամ (հարկերը ներառյալ):

 

Խորհրդարանից հրաժարվել են ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության հավելվածը տրամադրել` որակելով անձնական տվյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը  ասել էր, որ ընդդիմությունը չի պարգևատրվել։

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.