Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Հուլիսի 11-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել 34-ամյա Դավիթ Բ.-ն, որը 2021 թ. դեկտեմբերի 9-ից Ուկրաինայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության, խարդախության և հրազենի ապօրինի շրջանառության մեղադրանքով:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

 

Խափանման միջոցը՝ կալանք:

 

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.