ԵՄ-ն մտադիր է լրացուցիչ օգնություն հատկացնել Ուկրաինային

ԵՄ-ն մտադիր է հատուկ հիմնադրամի միջոցով լրացուցիչ 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային ռազմական օգնության համար:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԵՄ արտաքին ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոյի հայտարարությանը:

 

«Այժմ մենք քննարկում ենք 500 միլիոն եվրոյի չափով հինգերորդ տրանշի հնարավորությունը»,- Եվրախորհրդարանի պատգամավորների հետ Բրյուսելում կայացած հանդիպմանը ասել է Սանինոն։

 

Նա հիշեցրել է, որ առաջին անգամ այս հիմնադրամի միջոցով ֆինանսավորվում են մահաբեր զենքի մատակարարումները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.