ԱՄՆ-ն հայտնում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին սպանելու մասին

ԱՄՆ զինվորականները ավիահարվածի արդյունքում սպանել են Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

 

Աղղբյուրի հաղորդմամբ՝ երեքշաբթի օրը ԱՄՆ անօդաչու թռչող սարքերը կրակել են «Իսլամական պետության» երկու «բարձրաստիճան ներկայացուցիչների» վրա Սիրիայի հյուսիս-արևմուտքում։

 

«Մահեր ալ-Ագալը՝ ԻՊ-ի հինգ առաջնորդներից մեկը և Սիրիայում ԻՊ-ի առաջնորդը, սպանվել է այս հարվածի հետևանքով: Հարվածի հետևանքով ծանր վիրավորվել է ԻՊ-ի բարձրաստիճան պաշտոնյան, ով սերտ կապեր ունի Մահերի հետ»,- ասվում է հայտարարության մեջ: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.