Պուտինը ընդլայնել է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգը Ուկրաինայի բնակիչների վրա

Ռուսաստանի քաղաքացիության պարզեցված ձեռքբերման հնարավորությունը տարածվում է Ուկրաինայի ողջ տարածքի բնակիչների վրա: 

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը երկուշաբթի հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Ուկրաինայի, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր մշտապես բնակվում են Դոնեցկում, Լուգանսկում, Ուկրաինայում, ներառյալ նրանք, ովքեր նախկինում ունեցել են Ռուսաստանի քաղաքացիություն և հրաժարվել են դրանից, իրավունք ունեն պարզեցված ձևով դիմել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստանալու համար»,- ասվում է հրամանագրում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.