Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին. զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Ժորժ Կեպենեկյանին:

 

Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը Հայրենիք և բարձր գնահատել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: 

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական համագործակցությանը և Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.