Հիմա մեր երկիրը այն վիճակում է, որ մի հանձնաժողովի նախագահ, մի հոգի էս կողմ, մի հոգի էն կողմ, շատ երկրորդական հարց է. Իշխան Սաղաթելյանը՝ Թագուհի Թովմասյանի մասին

Թագուհի Թովմասյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկելու հարց չենք քննարկել։ Հիմա մեր երկիրը այն վիճակում է, որ մի հանձնաժողովի նախագահ, մի հոգի էս կողմ, մի հոգի էն կողմ, շատ երկրորդական հարց է։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ չնայած ընդդիմադիր մի շարք պատգամավորների՝ ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից հրաժարվելուն, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտարարել է, որ շարունակելու իր գործունեությունը որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

 

«Ամեն ինչ ակնհայտ է, դա եղել է «Հայաստան» խմբակցության քվոտան, մենք համերաշխության սկբունքով այդ տեղը տվել ենք «Պատիվ ունեմ»-ին»։ Այն, ինչ տեղի ունեցել, բոլորիս աչքի է առաջ է եղել, դնելու-վերցնելու չկա։ Այս պրոցեսի մեջ միանշանակ նման դեպքերը մեր երկու խմբակցությունների վրա լուրջ անդրադարձ ունենալ չեն կարող»,- հավելեց Սաղաթելյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.