Հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների, չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին․ ԱԽ քարտուղար

Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը ևս մեկ կարևոր քայլ է հարաբերությունների կարգավորման կոնտեքստում։ Անդրադարձել են այն հարցերին, որ քննարկվել են Ռուբինյան-Քըլըչ հանդիպման ժամանակ, օրինակ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու մասին, կարծում եմ նաև հետագայում հնարավորություն կլինի սահմանը բացել նաև ՀՀ և Թուրքիայի քաղացիների համար։

 

«Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

 

«Հարաբերությունները կարգավորվելու են առանց նախապայմանների։ Չգիտեմ, ընդդիմությունը որտեղից է հայտարարություն տարածում նախապայմանների մասին։ Կեղծ լուր է, թե մենք իբր նախապայման ենք կատարել, չկա որևէ նախապայման»,-նշել է Գրիգորյանը։

 

Հարցին, թե թուրքերը միշտ շեշտում են, որ հայ-թուրքական հարաբերության ցանկացած քայլ առաջ կապված է Ադրբեջանի հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել է․

«Մենք քննարկում ենք, որպես երկկողմ հարաբերություն, մեր մոտեցումն այն է, որ ՀՀ-Թուրքիան առանձին հարց է։ Հիմա նախապատրաստական մեծ ծավալի աշխատանք է կատարվել։ Հույս ունենք, որ պայմանավորվածությունները շատ կարճ ժամանակում հնարավոր կլինի կյանքի կոչել։ Հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորման կոնտեքստում կկարողանանք սահմանը բացել ՀՀ և Թուրքիայի քաղաքացիների համար»,-ասել է ՀՀ ԱԽՔ-ը։

Գրիգորյանը հույս է հայտնել, որ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից հետո, հանդիպումներ կլինեն ևՀայաստանում, և Թուրքիայում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.