Զելենսկին առանց պետական ծառայության փորձի 25-ամյա կնոջը նշանակել է եվրաինտեգրման հարցերով փոխնախարար

Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարարությանը կից եվրոպական ինտեգրման հարցերով փոխնախարար է նշանակվել 25-ամյա Աննա Սերգեևան։

«Ստրանա» հրատարակության համաձայն՝ համապատասխան հրամանագիրը ստորագրել է պետության ղեկավար Վլադիմիր Զելենսկին։ Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ Աննա Սերգեևան նախկինում չի աշխատել պետական ոլորտում։

Միևնույն ժամանակ, շարունակում է «Ստրանա»-ն, չնայած անհրաժեշտ փորձի բացակայությանը, նրա աշխատավարձը 68 000 գրիվնա է (ավելի քան 2300 դոլար), ինչը 2,5 անգամ գերազանցում է Ուկրաինայի նախագահի աշխատավարձը։ 

Սոցիալական քաղաքականության նախարարության տվյալներով՝ Սերգեևայի նշանակումը տեղի է ունեցել հունիսին, և նա արդեն սկսել է կատարել իր պարտականությունները։ Գերատեսչությունը նաև բացատրել է, որ Սերգեևան վերջին չորս տարիների ընթացքում ակտիվորեն զբաղվել է սոցիալական գործունեությամբ՝ օգնելով ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներին, ինչպես նաև որբերին և միայնակ տարեցներին:

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Սերգեևան նախկինում երեք տարի ղեկավարել է «Սերվիս ռևիզոր» ՍՊԸ-ն։ Նշված ընկերությունը, մասնավորապես, զբաղվել է վարսահարդարների և գեղեցկության սրահների բիզնեսի և կառավարման հարցերով խորհրդատվություն տրամադրելով։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.