Ընդդիմությունն իհարկե սխալներ ունի, բայց մեր սխալները հազարավոր զոհերի ու հայրենիքի կործանման չեն բերել․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքն ավարտվեց

Մեր շարժման արդյունքների վերաբերյալ գնալով մեծանում է միջազգային արձագանքը։ Խայտառակ քաղաքական հետապնդումները Հայաստանում այլևս գաղտնի չեն կարող մնալ։

 

Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը

 

«Հուլիսի 15-ին կունենանք հանրահավաք, շաբաթվա ընթացքում ակցիաներ, գործողություններ կլինեն։ Ընդդիմությունն իհարկե սխալներ ունի, բայց մեր սխալները հազարավոր զոհերի ու հայրենիքի կործանման չեն բերել։ Հաղթանակ ունենալու ենք, մեր նպատակները համազգային են»,֊նշել է Վարդևանյանը։

 

Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում կայացավ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:

Հանրահավաքի մեկնարկին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հիշեցրեց «Ձորի Միրո» ֆիլմը։ Երբ Ֆիլմի հերոսը թուրքերից պաշտպանում էր իր հողը, ձորը։ Բայց պաշտպանությունը հաջողություն չունեցավ և նա կորցրեց հողը, ընտանիքը։

«Այդ ֆիլմերով դաստիարակված սերունդը 90-ական թթ․-ին զենք վերցրեց և վերադարձավ հայրենիքի փրկության պայքարին՝ ազատագրելով մեր երկիրը, Արցախը, Մեր Շենը և Միրոյին տարավ նորից իր ձորը՝ Բերդաձոր։ Այդ երջանկությունը տևեց այնքան ժամանակ, մինչև մեր կյանք փողոցից ներխուժեց մի խուժան, որը գողացավ մեզանից մեր հաղթանակները, հայրենիքը և հպարտությունը։ Ես նրան ասել ու ասելու եմ միշտ՝ հայրենիքի գո՛ղ․․․»,- ասաց նա։

Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական. հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:

«Աղավնոյի համայնքապետի՝ Անդրանիկի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ իրեն»,- նշեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ասաց․

«Կա ՔՊ-ական իշխանություն և ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են , որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների և իրենց ցանկությունները»։

Պատգամավորն անդրադառնալով  իշխանությունների նոր գյուղ հիմնելու մտադրությանը, նշեց․

«Ուրեմն 200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը խոսում է գյուղ հիմնելու մասին։ Սա ցինիզմ է»։

Այնուհետեւ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը:

Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփվեց հանրահավաքային օրը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.