Եթե Թուրքիային պետք է, որ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին․ Էդմոն Մարուքյան

Սա քայլ առաջ է, երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման պայմանավորվածությունը շատ կարևոր քայլ է։

 

«Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

 

«Ասում են, սա ադրբեջանցիների համար են արել, եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն այնքան շուտ, որքան էս սահմանն է բացվելու, այո, ադրբեջանցիներն էլ կարող են Հայաստանով անցնել։ Երբ որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորվեն, արդեն Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիները կարող են անցնել։ Աբսուրդ փաստարկ է, որ այդ դեպքում թուրքական տնտեսական էքսպանսիա կլինի, ներդրումները վատ բան են։ Եթե Թուրքիային պետք է, որ էդ սահմանը բացելով մեզ համար վատ լինի, վաղուց բացել էին, 30 տարի փակ չէին պահի»,֊նշել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.