Եթե Աստված մեզ հետ լինի, մինչև տարեվերջ կարող ենք դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին  CNN-ի հաղորդավար Վոլֆ Բլիցերին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան չի ցանկանում իր հողերից որևէ մաս զիջել Ռուսաստանին և հաստատակամ է, որ Ուկրաինայի տարածքի զիջումը չի լինի պատերազմը դադարեցնելու դիվանագիտական բանակցությունների մաս:

«Ուկրաինացիները պատրաստ չեն զիջել իրենց հողերը, ընդունել, որ այդ տարածքները պատկանում են Ռուսաստանին: Սա մեր հողն է», - ասել է Զելենսկին  բացառիկ հարցազրույցում:

Հարցին, թե արդյոք պատերազմը կարող է ավարտվել մինչև տարեվերջ, Զելենսկին ասել է. «Մեր երկիրը կմնա միասնական: Եթե մեր գործընկերների հզոր զենքը ժամանակին հասնի մեզ, և եթե հաջողությունը և Աստված մեզ հետ լինեն, մինչև տարեվերջ մենք կարող ենք շատ բաների հասնել և կարող ենք դադարեցնել այս պատերազմը: Մենք կարող ենք կասեցնել այս պատերազմի առնվազն ռազմական մասը»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.