Բա որ բռնապետություն է, դուք ինչու՞ եք միլիարդատեր, ասում են, բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում. Էդմոն Մարուքյան

Բա որ բռնապետություն է, դուք ինչու՞ եք միլիարդատեր։ Իրենք իրենց ասածին հավատու՞մ են։ Այնքան ամբարտավան են, որ ասում են, բա որ թալանչի ենք, ինչու՞ չեք գալիս մեզ բռնում։ Ձեռք են առնում, Քոչարյանը ասումա՝ ինձ խոսք էին տվել դատել, մինչև հիմա չեն դատում։ Մարդ կա տղան դատավոր է, ինքը գալիս ցույցի է  մասնակցում, նախկին իշխանությունների օրոք կարո՞ղ էր նման բան լինել։

 

«Առաջին ալիքի»՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով խորհրդարանական ընդդիմության մասին։

 

«Վերջին մեկ տարում շանս կար, որ ձևավորվի ընդդիմություն։ ԱԺ-ում ընտրում են գլխավոր դատախազ, վճռաբեկի դատավոր, մի ընդդիմադիր հարց տվող չկա։ Բերվում է պաշտպանության մասին օրենքը, կրկին չկա որևէ ընդդիմադիր ձայն։

 

Ապաքաղաքական մարդիկ քաղաքականությամբ չպետք է զբաղվեն։ Օրինակ Արթուր Վանեցյանը ապաքաղաքական մարդ է, ինքը ԱԱԾ ծառայող է։ Ապաքաղաքական մարդիկ, երբ որ չեն կարողանում քաղաքական դիրքավորում ունենալ, քաղաքական տեքստեր ասել, դա պրոբլեմ է»,֊նշել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.