Վրաստանն առաջարկել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների անդամների հանդիպում անցկացնել

Վրաստանը պատրաստ է Թբիլիսիում անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների անդամների հանդիպումը՝ խաղաղ երկխոսությանը նպաստելու համար։ Այդ մասին Բիրմինգհեմում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերջին նստաշրջանում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, տեղեկացնում է Report-ի վրացական ծառայությունը:

Խոսելով Հարավային Կովկասում կայունության և խաղաղության կարևորության մասին՝ հանձնաժողովի նախագահը հայտնել է Վրաստանի պատրաստակամությունը կայունացնող դեր խաղալու տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում։

«Մենք պատրաստ ենք Թբիլիսիում ընդունել մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ խաղաղ երկխոսությունը խթանելու համար»,- ասել է նա։

Նշենք, որ Սամխարաձեն ԵԱՀԿ ԽՎ-ում Վրաստանի պատվիրակության ղեկավարն է;

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.