Կադիրովը հրապարակել է ծաղրական տեսանյութ՝ ցույց տալով, թե ինչպես են «Զելենսկու» տեղափոխում Չեչնիա (տեսանյութ)

Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հրապարակել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու վերաբերյալ «կոմիկական» տեսանյութի երկրորդ մասը։

Չեչնիայի ղեկավարը նոր տեսահոլովակով ցուցադրել է այդ երկրի «նախագահի» տեղափոխումը Գրոզնի։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Կադիրովի ենթականերից մեկը Զելենսկուն մարմնավորող երիտասարդին հասցնում Չեչնիայի ղեկավարի գրասենյակ։

«Դե, ես ասացի, որ հաջորդ կանգառը Գրոզնիում է», - ասել է Կադիրովը՝ իբր նկատի ունենալով Զելենսկուն, որը տեսանյութում հայտարարում է «Ախմատ»-ի գումարտակին որպես պահակ միանալու իր ցանկության մասին:

Ավելի վաղ Կադիրովը ցուցադրել էր՝ ինչպես է «Զելենսկին» ստորագրում «կապիտուլյացիայի ակտը»:

 
   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.