Քրեական հեղինակության դուստրը վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում

Մալիշևյան կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավար Գենադի Պետրովի դուստրը վթարի է ենթարկվել Մոսկվայի կենտրոնում։ Այս մասին հայտնում է «112» Telegram ալիքը։

Ըստ ալիքի` Rolls Royce Wraith մակնիշի ավտոմեքենան, որում եղել է 23-ամյա Ալեքսանդրա Պետրովան, ստորգետնյա կայանատեղիում բախվել է մարդատար մեքենային։ Զոհեր և վիրավորներ չկան։

Երկու տարի առաջ էլ Ալեքսանդրան վթարի էր ենթարկվել Սանկտ Պետերբուրգում։

 
 

Gazeta.ru-ի հաղորդմամբ` Մալիշևյան կազմակերպված հանցավոր խումբը գործել է Սանկտ Պետերբուրգում 1980-ականների վերջից մինչև 1990-ականների կեսերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.